News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Եվրոպայի եւ Արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը այսօր՝ մարտի 30-ի առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։

Հյուրին ուղեկցում էին նրա կողմից գլխավորած պատվիրակության անդամները, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի  տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանը:

Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ինչպես նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։

Այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ:

Նշենք, որ այցի ընթացքում Ժան-Բատիստ Լըմուանին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այսօր Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Ֆրանսիական դպրոց (Նար- Դոսի փող., 2 շենք.) եւ կբացի դպրոցի նոր անունը պարգեւող վահանակը, որից հետո դպրոցը կկոչվի Անատոլ Ֆրանսի անունով՝ ի պատիվ հայկական հարցի մեծ ջատագով եւ ֆրանս֊հայկական բարեկամության խորհրդանիշ ՝ֆրանսիացի հայտնի գրողի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ