Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անձրեւները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում եւ Երեւանում։

Մարտի 30-31-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում, Արփա եւ Աղստեւ գետերի ավազաններում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Մարտի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+14,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +4+6, ցերեկը` +16+18,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+14,

Լոռիում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +8+13,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +10+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +8+11,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +16+20,

Արարատում՝ գիշերը`+6+9, ցերեկը` +17+20,

Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +17+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +8+11,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +17+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +10+15,

Արցախում՝ գիշերը` +5+8, ցերեկը՝ +12+16: