News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

102-րդ ռուսական ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ձեւավորումը մի շարք հարցեր է առաջացնում։ Այս մասին մարտի 30-ին՝ «Միակողմանի դաշինք. ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտմամբ տեղակայվելու են Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը։ 

Նրա խոսքով, չափազանց կարեւոր է պարզել, որ կողմն է հանդիսանում այդ նախաձեռնության հեղինակը՝ ռուսակա՞ն, թե՞ հայկական. «Երկրորդ՝ ո՞ր կողմից է գալիս այս նախաձեռնությունը։ Սա պայմանավորված է Պերմյակովի հետ կապված դեպքո՞վ, թե՞ այլ դեպքերով, որոնք տեղի են ունեցել Գյումրիում»,–հավելել է Մելիքյանը։ 
Միաժամանակ, նրա համոզմամբ, անհրաժեշտ է հասկանալ՝ կապված է սա այն հանգամանքի հետ, որ ռուսական զինվորականները բազայի տարածքում ավելի անկանխատեսելի են դարձել, թե առկա են այլ հանգամանքներ։ 

Գեւորգ Մելիքյանի կարծիքով, ներկա իրավիճակում, ավելի ճիշտ կլինի ձեւավորել ռազմական ոստիկանության համատեղ ստորաբաժանումներ, որոնք համատեղ կորոշեն բազայի տարածքում առաջ եկած հարցերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայում ձեւավորվելու է  ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանում: 
ՌԴ  ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությանը հայտնել էր, որ զինվորական կարգուկանոնը պահպանելու, երեւեկության անվտանգությունն ապահովելու եւ օբյեկտների պահպանման համար Գյումրիի կայազորում ձեւավորվելու է ոստիկանության ստորաբաժանում: Անձնակազմը հատուկ հանդերձանք է ստանալու  եւ զինվելու է հաստիքային զենքերով, ռազմական տեխնիկայով եւ հատուկ միջոցներով։

Մինչ այդ  ռազմաբազայում  կարգուկանոն պահպանում էր պարեկապահակային հատուկ ծառայությունը, սակայն դրա կազմում եղած զինվորականները չունեին հատուկ պատրաստվածություն:  Ստեղծվելիք ստորաբաժանումը պատրաստվածություն է անցել Վլադիկավկազի զինվորական ոստիկանությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ