News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դոհայի օդանավակայանում կայացել է Spark SRT_01E բոլիդի  մրցարշավային ելույթը, որը  մրցել է Qatar Airways-ի երկու ուղեւորատար ինքնաթիռների հետ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ABB Group կորպորացիայի Youtube ալիքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Gulf Times պորտալը գրում է, որ բոլիդի ղեկին եղել է Բելգիայից արշավորդ Ժերոմ Դ'Ամբրոզիոն, որը 2014-ից մասնակցում է սպորտային մրցարշավներին:

Առաջին ելույթի ժամանակ նա մրցել է թռչող Airbus-ի հետ, իսկ երկրոդի ժամանակ՝ Boeing 787 Dreamliner-ի հետ, երբ այն վայրէջք է կատարել:

Հոլովակի հեղինակները չափել են ինքնաթիռի առավելագույն արագությունը եւ պարզել, որ մրցավազքում սպորտային ավտոմեքենայի առավելագույն արագությունը ժամում 225 կիլոմետր էր, մինչդեռ օդանավի նմանատիպ ցուցանիշը, նախքան գետնից բարձրանալը, ժամում 944 կիլոմետր էր:

Ավելի վաղ Qatar Airways-ը դարձել էր E-Prix մրցավազքի պաշտոնական հովանավորը, որը տեղի կունենա Փարիզում եւ Նյու Յորքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ