News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարտի 30-ին Նյու Յորքում բացվել է ամենամյա միջազգային ավտոսրահը: Կազմակերպիչները նշում են, որ Jacob Javits Convention Center-ում ցուցահանդեսում մոտ հազար ավտոմեքենա է ցուցադրված, որոնցից ավելի քան 20-ը առաջին անգամ են ներկայացվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր մոդելների թվում են Toyota-ի, Subaru-ի, Volkswagen-ի, Acura-ի եւ Cadillac-ի ամենագնացներն ու քրսովերները: Մասնավորապես լրագրողների եւ փորձագետների ուշադրությունը գրավել է Toyota-ի հինգերորդ սերնդի RAV4 մեքենան: Արտադրողների հավաստմամբ՝ այս կոմպակտ քրոսովերը նախկին մոդելներից տարբերվում է կառավարման հարմարությամբ: ԱՄՆ-ում անցյալ տարի վաճառվել է ավելի քան 400 հազար RAV4:

Բացի այդ, նորույթների թվում են ընդգրկել լյուքս դասի ձեւափոխված քրոսովերնեը՝ Acura RDX-ը եւ Cadillac XT4-ը: Առաջին մեքենան, ինչպես նշում են արտադրողները, հագեցած է մասնավորապես անվտանգության լրացուցիչ համակարգերով: Երկրորդի սրահը առանձնանում է բարձր հարմարավետությամբ:

LMC Automotive խորհրդատվական ընկերության գնահատականներով՝ ԱՄՆ-ում  թե սովորական սպառողների համար նախատեսված, թե պրեմիում դասի ամենագնացների ու քրսովերների վաճառքը 2010-ից կրկնապատկվել է: Ըստ ընկերության կանխատեսումների՝ այս աճը կդանդաղի, բայց կշարունակվի մինչեւ առնվազն 2025 թվականը:

Նյու Յորքի միջազգային ավտոսրահը համարվում է ԱՄՆ-ում ավտոմոբիլաշինարարական կորպորացիաների նվաճումների ամենահեղինակավորներից ցուցահանդեսներից մեկը: Այն անցկացվում է ամեն տարի 1900 թվականից: Ակնկալվում է, որ այս տարի միջոցառմանը կմասնակցի շուրջ մեկ միլիոն մարդ: Ավտոսրահը բաց կլինի մինչեւ ապրիլի 8-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ