News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ռազմական հանդերձանք և համալրող աքսեսուարներ ու պարագաներ արտադրող հայկական «Դավիսուր» ընկերությունը երկար տարիներ է՝ Զինված ուժերի հետ է համագործակցում: Ընկերությունն իր կարեւորագույն արտադրանքներից է համարում զրահաբաճկոնը, որն առաջնագծում կրում են հայ զինծառայողները:

«Կամաց-կամաց զարգացնում ենք մեր արտադրանքը: Հիմա մեր նպատակն է, որ զրահաբաճկոնի միջուկն էլ մենք դնենք: Հայաստանում այժմ արտադրվում են զրահասալիկներ, որոնք այսպես կոչված, 4-րդ դասի են եւ պաշտպանում են զինծառայողին: Մեր նպատակն է ավելացնել զինծառայողի անվտանգությունը, ինչքան հնարավոր է՝ քիչ վնաս ստանա զինծառայողն ու շուտ վերադառնա շարքեր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչ, գլխավոր ինժեներ Ռուբեն Հայրապետյանը:

Երեւանում մարտի 29-31-ն անցկացված «ArmHitec-2018» սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին «Դավիրսուրը» նաեւ իր մարտաբաճկոնն է ներկայացրել: Ռուբեն Հայրապետյանի խոսքով, հայկական արտադրանքը ոչնչով չի զիջում արտասահմանյանին. «Դրսի արտադրանքի հետ մրցունակ է եւ մի քանի անգամ ավելի էժան ու որակով է, քան դրսինը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ