News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շաբաթ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը նոտա է հղել, որում այսպես կոչված Սկրիպալների գործով հարցերի ցանկ է ներկայացրել: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Մարտի 31-ին Լոնդոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Բրիտանիայի ԱԳՆ-ին նոտա է ուղարկել բրիտանական կողմին ուղղված հարցերի ցանկով ՌԴ-ի դեմ մոգոնած «Սկրիպալների գործի» վերաբերյալ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ ցուցակում ընդգրկված է 14 հարց, դրանք տեղադրված են Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

Մոսկվան խնդրում է Լոնդոնին պատասխանել, թե արդյոք մարտական թունավոր նյութի փորձանմուշները կամ համանման նյութերը ստեղծվել են Բրիտանիայում: Ռուսական կողմը նաեւ պահանջում է Լոնդոնից պատասխանել, թե ինչ հիմնավորումներով է Ֆրանսիան ներգրավված է Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետաքննությանը:

1. Ինչու՞ են ՌԴ-ին մերժել բրիտանական տարածքում տուժած երկու ռուսաստանցի քաղաքացիների նկատմամբ հյուպատոսկան հասանելիության իրավունքի հարցում

2.Ի՞նչ կոնկրետ հակաթույներ եւ ինչ կերպ են ներարկվել հիվանդներին: Ինչպե՞ս են նման հակաթույները եղել դեպքի վայրում գտնվող բրիտանացի բժիշկների մոտ

3. Ի՞նչ հիմնավորումներով է Ֆրանսիան ներգրավված ռուսաստանցի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպի հետաքննության տեխնիկական համագործակցությանը

4. Արդյոք Բրիտանիան տեղեկացրե՞լ է ՔԶԱԿ-ին Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետաքննությանը Ֆրանսիայի մասնակցության մասին

5. Ի՞նչ կապ ունի Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի տարածքում ՌԴ երկու քաղաքացիների հետ տեղի ունեցած միջադեպի հետ:

6. Մեծ Բրիտանիայի դատավարական օրենսդրության ո՞ր նորմերն են թույլ տալիս օտար պետությանը ներգրավել ներքին հետաքննության մեջ:

7. Ի՞նչ ապացույցներ են փոխանցվել Ֆրանսիային ուսումնասիրության եւ սեփական հետաքննության անցկացման համար:

8. Ֆրանսիացի մասնագետները ներկա՞ են եղել Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալներից կենսանյութերի հավաքման ժամանակ

9. Արդյոք ֆրանսիացի մասնագետները հետազոտե՞լ են Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների կենսանյութերը եւ կոնկրետ ո՞ր լաբորատորիաներում:

10. Բրիտանիայի տնօրինության տակ կա՞ն  Ֆրանսիայի կատարած ուսումնասիրության արդյունքները

11. Ֆրանսիայի կատարած ուսումնասիրության արդյունքները փոխանցվե՞լ են ՔԶԱԿ-ի տեպնիկական քարտուղարությանը

12. Ի՞նչ հատկանիշների հիման վրա է հաստատվել Սոլսբերիում կիրառված նյութի իբրեւ թե «ռուսական ծագումը»:

13. Արդյոք Բրիտանիան ունի՞ մարտական թունավոր նյութի ստուգողական փորձանմուշները, որը բրիտանական ներկայացուցիչները «Նովիչոկ» են անվանում:

14. Արդյոք «Նովիչոկ» (բրիտանական տերմինաբանությամբ) մարտական թունավոր նյութի փորձանմուշները կամ համանման նյութերը ստեղծվե՞լ են Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ