News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուս դիվանագետների առաջին խումբը, որոնք պերսոնան նոն գրատա էին հայտարարվել, շաբաթ դուրս են եկել Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից եւ ուղեւորվել  Վաշինգթոնի օդանավակայան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեսպանատան շենքի մոտից դիվանագետների ավտոբուսը հեռացել է «Սլավոնուհու հրաժեշտը» քայլերգի ներքո:

Սպասվում է, որ ռուս դիվանագետներով երկրորդ ավտոբուսը տեղական ժամանակով ժամը 15:00-ին կուղեւորվի օդանավակայան:

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով դիվանագետների ընտանիքի անդամներին, շաբաթ մեկնում է 171 մարդ: Նրանց տանելու համար Վաշինգթոն երկու ուղղաթիռ է ժամանել: Նրանցից մեկը հակառակ ուղղությամբ թռչելիս կուղեւորվի Նյու Յորք, որտեղից էլ 14 ընտանիքների կտանի:

ԱՄՆ-ի իշխանությունները մարտի 26-ին պահանջել էին, որ 60 ռուս դիվանագետները, այդ թվում` ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության առաքելության 12 անդամները հեռանան երկրից, ինչպես նաեւ փակել են Սիեթլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը եւ հանձնարարել են մինչեւ ապրիլի 25-ը լքել Սիեթլի գլխավոր հյուպատոսության նստավայրը: Դիվանագետների այս արտաքսումը դարձավ երկու երկրների հարաբերությունների նորագույն պատմության մեջ  ամենամեծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ