News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

SAP ընկերությունը, որը զբաղվում է բիզնես գործընթացների ավտոմատացված կառավարման ծրագրային ապահովմամվ, ճանաչվել է որպես ամենաթանկ գերմանական ընկերություն: SAP-ի բորսային արժեքը շուրջ 104 միլիարդ եվրո է գնահատվում, ապրիլի 1-ին հայտնել է DW-ն` վկայակոչելով Pricewaterhouse Coopers (PwC) խորհրդատվական ընկերությունը:

Այդպիսով, ծրագրային ապահովման մշակողը առաջ է անցել այնպիսի խոշոր ընկերություններից, ինչպիսիք են Siemens-ը (94 մլրդ եվրո) եւ Volkswagen-ը (84,6 մլրդ եվրո): Առաջին տասնյակում են նաեւ Allianz ապահովագրական ընկերությունը (84 մլրդ եվրո), Bayer դեղագործական ընկերությունը (80.5 մլրդ եվրո), ինչպես նաեւ Daimler եւ BMW ավտոարտադրողները (77 եւ 57 մլրդ եվրո):

Ուսումնասիրության համաձայն՝ գերմանական ամենաթանկ 100 ընկերությունները 2014 թվականից 33 տոկոսով ավելացրել են իրենց բորսային արժեքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ