News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկողության եւ սահմանների անվտանգության (EXBS) ծրագիրը վերջերս Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում կազմակերպել է աշխատաժողով ՀՀ մաքսային ծառայության 17 աշխատակիցների համար:

Այս առնչությամբ, դեսպանատան Facebook-ի էջում նշվում է. «Դասընթացը հնարավորություն է ընձեռել Հայաստանի մաքսային աշխատակիցներն՝ Միացյալ Նահանգների մաքսային եւ սահմանների պաշտպանության աշխատակիցների հետ քննարկել ընդհանուր մարտահրավերները եւ սովորել մաքսանենգ ապրանքների հայտնաբերման, բացահայտման ու արգելման նոր ուղիները:

Նրանք ուշադրություն են դարձրել այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են հասցեականությունը, տեխնոլոգիաների կիրառումը բազմաշերտ հսկողության ժամանակ եւ ինքնաթիռների խուզարկությունը:

EXBS ծրագրի նպատակն է ամրապնդել արտահանման վերահսկման համակարգերը ողջ աշխարհում՝ ապահովելով իրավական խորհրդատվություն, ուսուցում եւ սարքավորումներ: Արտահանումների նկատմամբ ավելի լավ վերահսկողությունն օգնում է պայքարել զանգվածային ոչնչացման զենքի տարածման, դրանց մատակարարման համակարգերի, սովորական սպառազինությունների եւ հարակից նյութերի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ