News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեզ մոտ ավանդույթ է ձեւավորվել՝ պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ոչ կոռուպցիոներների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» խմբակցության պատագամավոր Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ արտախորհրդարանական որոշ ուժեր հայտարարում են, որ պետք է ոչ թե պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ, այլ ընդհանրապես իշխանափոխության ու համակարգի փոփոխության համար, Փաշինյանն արձագանքեց. «Հայաստանում ավանդույթ է ձեւավորվել՝ պայքարել կոռուպցիայի դեմ, բայց չպայքարել կոռուպցիոներներ դեմ, պայքարել ընտրակեղծիքների դեմ, բայց չպայքարել ընտրակեղծարարների դեմ, պայքարել հանցագործության դեմ, բայց ոչ հանցագործների: Այո, մենք ռեժիմի դեմ ենք պայքարում, բայց նաեւ այն մարդկանց դեմ, որոնք անձնավորում են այդ ռեժիմը: Մեր կարգախոսն է՝ պայքարել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ, որը կբերի իշխանափոխության»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությանները ինչ-որ փուլում միանան իրենց պայքարին, Փաշինյանը հույս հայտնեց, որ «Ելք»-ի իր գործընկերները կվերանայեն իրենց դիրքորոշումը եւ «իրենց նպաստը կբերեն քաղաքացու հաղթանակին»:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 31-ից Գյումրի քաղաքաից քայլարշավ է սկսել, որը կավարտի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում: Նրանց պայքարի նպատակն է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը:

«Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել «Քաղաքացիական պայմանագրին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ