News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Էրդանը Էրդողանին անվանել է «հակասեմիտ, ով շարունակում է աջակցել Համասին», հաղորդում է The Jerusalem Post-ը:

Նախարարը նշել է, որ «Իսրայելը հավանաբար պետք է քայլեր ձեռնարկեր Թուրքիային դեմ միջազգային ասպարեզում եւ ճանաչեր Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը »:

Էրդանն ընդգծել է, որ Իսրայելը պետք է ողջ աշխարհին ներկայացնի թուրքական արժեքները, այդ թվում նաեւ՝ հայերի սպանության ճանաչումը: «Մենք պետք է դիմադրենք Էրդողանի թշնամանքին եւ հակասեմիտիզմին: Ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, երբ Թուրքիայի նման երկիրը սպանում է քրդերին եւ գրավում է հյուսիսային Կիպրոսը, իսկ Արեւմուտքում օրինական պետություն է համարվում»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Էրդողանը դատապարտել էր Թել-Ավիվի գործողությունները Գազայի հատվածի հետ սահմանին եւ Իսրայելին «ահաբեկչական պետություն ու օկուպանտ» էր անվանել, իսկ Նեթանյահուին՝ «ահաբեկիչ»:

Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, Նեթանյահուն մերժել էր Անկարայի կողմից Իսրայելի բանակի գործողությունների վերաբերյալ քննադատությունը: Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գազայի հատվածի հետ սահմանին ցուցարարների եւ իսրայելական բանակի ու ոստիկանության բախման հետեւանքով 16 պաղեստինցի էր սպանվել: Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իսրայելի պաշտպանական բանակը խրատներ չի լսելու նրանցից, ովքեր տարիներ շարունակ առանց տարբերելու բմբակոծում են խաղաղ բնակչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ