News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով Անկարայի դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել եւս 8 կասկածյալի նկատմամբ։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունն արդեն ավարտում է Ռդ դեսպանի սպանության գործով հետաքննությունը եւ մոտ օրերս մեղադրական եզրակացությունը կուղարկի դատարան։

Դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենին հայտարարել է սպանության գլխավոր կազմակերպիչ եւ նրա եւ եւս 7 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։

Նշենք, որ 2016–ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսում ելույթի ժամանակ հարձակման հետեւանքով սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթ Ալթընթաշին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթ Ալթընթաշը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։

Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Թուրքիայում նախկին ոստիկանը կալանավորվել է ռուս դեսպանի սպանությանը մասնակցելու կասկածանքով
Նրան կասկածում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, որին Անկարայի իշխանությունները մեղադրում են բոլոր մեղքերի համար…
Ամենաշատ