News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը սուր արձագանքեց  Հայաստանում ռուսական ռազմաբազայում ռուսական ռազմական ոստիկանության ուժեր տեղակայելու հարցին։ Այսօր Եռաբլուրում Մովսես  Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, թե  հարցը չպիտի հետաքրքրի այլոց, դա իրենց ռազմավարությունն է։

Նշենք, որ օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարել է Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ձեւավորելու մասին։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այդ ուղղությամբ բանակցությունները սկսվել են, հարցը դեռ քննարկման փուլում է։ Մինչ իրավական ընթացակարգերը, ռուսական կողմից դարձյալ հայտարարություններ եղան, թե արդեն իսկ  այդ ուժերը տեղակայվում են, մինդեռ համաձայնագրով այն դեռ  ամրագրված չէ։

Հարցին՝   ի՞նչն է ռուսաստանյան  ռազմական ոստիկանության տեղակայելու պատճառը, Մովսես Հակոբյանը կտրուկ պատասխանեց. «Այն,  ինչ կատարվել է, կատարվել է օրինական։  Ձեր որոշելիքը չէ։ Մեր որոշելիքն է, մենք էլ կորոշենք... Դա ձեզ հետաքրքիր չպիտի լինի, դա մեր ռազմավարություն... Հանրությանը կտեղեկացվի»,–կցկտուր խոսքեր ասաց Մովսես Հակոբյանը՝ հրաժարվելով պատասխանել մեր մյուս հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ