News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻՆ փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը։

Նրա խոսքով, տուժածների ինքնությունն արդեն պարզել են։ «Ութ հոգի են եղել, որոնցից մեկն արագ սննդի կետի մենեջերն է։ Տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Մեկի կյանքին է վտանգ սպառնում՝ 8-ամյա Մարկոսյան Ռուբինա»,- նշեց նա։

Ըստ փոխգնդապետի՝ տուժածներից երեքը Հայաստանի քաղաքացիներ են, երեքը՝ Ռուսաստանի, երկուսը՝ Իրանի քաղաքացիներ։ Տուժածների մեծ մասն անչափահասներ են՝ 6, 8, 15 եւ16 տարեկան։ Տուժածներից մեկը «Բուրգեր Քինգի» 19-ամյա մենեջերն է՝ Զարուհի Մելքոնյանը, որը պայթյունի պահին կանգնած է եղել բալոնի մոտ։ Նա սալջարդեր է ստացել։

Փոխգնդապետ Կոստանյանի փոխանցմամբ՝ պայթած բալոնն այսօր առավոտյան է փոխարինվել, 20 լիտրանոց CO բալոն։ Կոստանյանը նշեց նաեւ, որ բոլոր ստուգումները ժամանակին կատարվում են:  «Ստույգ չեմ կարող այս օբյեկտի հետ կապված պատասխանել, բայց բոլոր ստուգումներն էլ ժամանակին կատարվում են»։

Դեպքի վայր է ժամանել նաեւ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա նշել է, որ ընթանում է փորձաքննություն՝ պարզելու պայթյունի պատճառները։ «Կարող է ճնշման տատանում լինել, կարող է՝ ճնշումը ավելին լինի բալոնում։ Բայց պետք է ստուգել»,- ասել է նա։ Հարցին, թե ով է մեղավոր պայթյունի համար, նախարարն ասել է. «Այս պահին ճիշտ չի լինի մեղավորի մասին խոսել առանց փորձաքննության»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 2-ին ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը: Նախնական տվյալներով՝ խոհանոցում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, կա 8 տուժած (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Զատիկյանի անվան դպրոցում 13-ամյա աշակերտուհին միջոցառման ժամանակ հանկարծամահ է եղել
Դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ բեմում 13-ամյա աշակերտուհին վայր է ընկել և մահացել...
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Ապրիլի 30-ին՝ ժամը 22:20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության...
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ...
«Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները
Այսօր՝ մայիսի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինս կողաշրջվել է
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Ամենաշատ