News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Բուրգեր Քինգում» պայթյունից տուժած ութամյա աղջկա՝ Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունն ավարտվել է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Մինասյանը։

Նրա խոսքով, վիրահատությունը նորմալ է ընթացել, աղջկա ներկայիս վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին։ «Լավ կլինի ամեն ինչ։ Առողջության համար հետեւանքներ չեն լինի։ Ոտքը նորմալ է, նախադրյալներն այդպիսին են, որ ամեն ինչ լավ կլինի»,- նշել է Մինասյանը։

Նա ասել է, թե Ռուբինա  Մարկոսյանը դեռ առնվազն երկու շաբաթ կմնա հիվանդանոցում՝ հետվիրահատական վերականգման համար։ Հիշեցնենք, որ Ռուբինա Մարկոսյանը ազդրի եւ կոնքի հատվածում պատռվածքներ էր ստացել պայթյունի հետեւանքով։

Մյուս վիրավորների վիճակը բավարար է, սակայն Արա Մինասյանն ասաց, որ գիշերով որեւէ մեկին դուրս չեն գրելու։ Առավոտյան մի քանսին վիրակապ կդնեն եւ դուրս կգրեն։

Նշենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ