News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպանները կոչ են անում ազատ արձակել 4 տղարմարդու, որոնց կալանավորել են Ինդոնեզիայի Աչեհ նահանգում միասեռ սեռական հարաբերություններ ունենալու կասկածանքով, փոխանցում է  Reuters–ը։ 

Աչեհը Ինդենեզիայի միակ նահանգն է, որտեղ գործում են շարիաթի օրենքները։ Եթե տղամարդիկ մեղավոր ճանաչվեն, ապա հրապարակայնորեն նրանց 100 մտրակի հարված կհասցնեն։ 

Ներկայումս Ինդենոզիայի խորհրդարանը քննարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցը, որով արտաամուսնական սեռական հարաբերությունները, այդ թվում՝ նույնասեռ հարաբերությունները կքրեականացվեն։ 

Այս տարվա սկզբին Աչեհի ոստիկանությունը կալանավորել էր 12 տրանսսեքսուալների եւ հրապարակայնորեն նվաստացրել նրանց՝ կտրելով նրանց մազերը եւ հագցնելով «տղամարդկային» հագուստ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ