News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը ներառում է քաղաքային հեռախոսակապը Quatro Best и Quatro Max ծառայությունների փաթեթներում՝ ամսավճարները թողնելով անփոփոխ։ Այժմ Beeline-ի ամենատարածված եւ շուկայում միակ փաթեթային 4-ը 1-ում առաջարկը դարձավ հնարավորինս լիարժեք. այն ներառում է կապի բոլոր տեսակները՝ բջջային կապ եւ բջջային ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ, հեռուստատեսություն եւ ֆիքսված գերարագ ինտերնետ։

Quatro ծառայությունների փաթեթի առանձնահատկություններն են միասնական հաշիվը  եւ խնայողության գործոնը։ Յուրաքանչյուր հաշվարկային ամսվա ավարտին հաճախորդը բոլոր ծառայությունների համար կարող է նաեւ վճարել ընդամենն լիցքավորելով իր Quatro հեռախոսահամարը։ Այդ հնարավորությունը դարձնում է Quatro ծառայությունների փաթեթն առավել հասկանալի, պարզ եւ հարմար։ 

«Այժմ մեր Quatro առաջարկը թույլ է տալիս ստանալ կապի բոլոր ծառայությունները մեկ փաթեթում, եւ նման փաթեթային առաջարկներն ավանդաբար ամենահարմարն ու շահավետն են լինում։ Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ֆիքսված կապն էլ է արդեն ներառված փաթեթի մեջ, եւ  Beeline-ի քաղաքային կապի բաժանորդները կարող են անվճար ու առանց սահմանափակումների զանգահարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին։ Մենք շարունակում ենք ապացուցել, որ Beeline-ի կապի ծառայություններից օգտվելը շատ պարզ, հարմար եւ շահավետ է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Quatro-ի բաժանորդները մինչեւ 2019 թ․ հունվարի 15-ը կարող են անսահմանափակ անվճար զանգեր կատարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին փաթեթում ներառված քաղաքային համարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ