News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանսի կայսեր համար պատրաստված Ցին դինաստիայի չափազանց հազվագյուտ գավաթը աճուրդում վաճառվել է 30.4 մլն դոլարով, հաղորդում է Sotheby's-ը: 14.7 սմ տրամագծով գավաթը զարդարված է չինական եւ արեւմտյան տեխնիկայով պատրաստված էմալով: Գավաթի վրա ծաղիկներ, այդ թվում նաեւ՝ նարցիսներ են պատկերված, որոնք, որպես կանոն, չինական  ճենապակու վրա չէին պատկերվում: Հայտնի է, որ գավաթը օգտագործվել է կայսեր կողմից 18-րդ դարի սկզբին: Այն վաճառվել է հինգ րոպեում: Գնորդի անունը չի հրապարակվում, հաղորդում է AFP-ն:

Գավաթը ստեղծվել է Պեկինի Արգելված քաղաքի կայսերական արհեստանոցում վարպետների փոքր թիմի կողմից՝ Եվրոպայից եկած ճիզվիտների օգնությամբ, որոնք իրենց հետ նոր տեխնիկաներ եւ նյութեր էին բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ