News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում ապրիլի 1-ին տեղի ունեցած պայթյունից տուժած Զարուհի Մելիքյանը լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնին հակառակ է կանգնած եղել, երբ պայթյունի ձայն է լսել:

«Ուղղակի լսել եմ պայթյուն ու ընկել եմ գետնին: Զգում էի, որ քանդվում ա ամեն ինչ, հետո մեզ արագ հանեցին: Նախկինում նման բան չի եղել, ոչ մի ձայն ոչ լսել ենք, ոչ նկատել, հանկարծակի պայթեց, կողքերով, վերեւով ինչ-որ բաներ փլվեցին»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Զարուհին, որն արդեն 1 տարուց ավելի է՝ «Բուրգեր Քինգում» որպես մենեջեր է աշխատում:

19-ամյա աղջիկը նշեց, որ իրեն արդեն լավ է զգում եւ ամենայն հավանականությամբ, օրվա մեջ դուրս կգրվի հիվանդանոցից:

Պայթյունից տուժած, Ռուսաստանի քաղաքացի Լիզա Աբրահամովան եղբոր ու ընկերուհու հետ էր նախօրեին այցելել «Բուրգեր Քինգ»:

«Մենք եկանք, նստեցինք, պատվիրեցինք ուտելիքը, հենց սկսեցինք ուտել, հանկարծակի պայթյուն եղավ: Հասկացանք՝ ինչ է տեղի ունեցել եւ արագ դուրս եկանք, հետո եկան փրկարարներն ու «Շտապօգնության» աշխատակիցները»,- պատմեց 15-ամյա Լիզան:

Լիզան ու եղբայրը՝ Յարոսլավ Լյուբենկոն, վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ.-ի ապրիլի 2-ին Երեւանի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը: Պայթյունի հետեւանքով տուժել է 8 մարդ: Նրանցից 6-ը երեխաներ են: Վնասվածքներ են ստացել Ռուդոլֆ Մարկոսյանը (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյանը (8 տարեկան), Զարուհի Մելիքյանը (19 տարեկան), Էրիկ Աշուղյանը (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովան (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկոն (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինին (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ