ՆԱՏՕ–ն մերժել է վիզա տրմադրել ռուս դիվանագետներին, որոնք պատրաստվում էին մեկնել Բրյուսելի մշտական ներկայացուցչություն աշխատելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով, ՆԱՏՕ–ն 7 դիվանագետներին պերսոնա նոն գրատա է հայտարարել եւ հրաժարվել է վիզա տալ երեք աշխատակիցների։
Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նախկին ռուսական լրտես Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման դեպքի հետ կապված արտաքսել էր ՆԱՏՕ առաքելության 7 ռուս դիվանագետների։