News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նիստին ընդունեց, իսկ մարտի 30-ին ՀՀ գործող նախագահը ստորագրեց երկու օրենք, որոնք լրջորեն սպառնում են տեղեկատվության ազատությանը եւ սահմանափակում լրագրողների գործունեությունը։ Այս մասին ասված է շուրջ մեկ տասնյակ լրագրողնական կազմակերպությունների տարածած հայտարարությունում:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Դրանք են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Երեւան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք, որ այս օրենքներն ընդունելիս իշխող կոալիցիան կրկին, ինչպես եւ շատ այլ դեպքերում, անտեսեց լրագրողների եւ քաղաքացիական հասարակության կառույցների՝ նախագծերի վերաբերյալ քննադատությունը։ Ընդ որում՝ այդ փաստաթղթերը նիստի օրակարգ ընդգրկելիս խորհրդարանը որեւէ հանրային քննարկում չանցկացրեց։ Ավելին՝ «Երեւան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ու լրացումները, որոնք հիմնականում վերաբերում են ԶԼՄ-ներին եւ հակասում են ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության սկզբունքներին, ընդունվեցին գործող ընթացակարգի բացահայտ խախտմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք հայտարարում ենք.

նախաձեռնելու ենք գործընթաց եւ իրականացնելու ենք բոլոր հնարավոր քայլերը՝ նշված օրենքների հետադիմական դրույթները չեղարկելու նպատակով այս գործընթացում ձգտելու ենք  ստանալ հասարակության բոլոր շահագրգիռ կառույցների եւ անհատների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը։ 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ