News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սոլիսբերիում տեղի ունեցած թունավորումը կարող է հանգեցնել մարդկության պատմության վերջին պատերազմին: Այս մասին Today հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային պայմանագրային կառավարման նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին:

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը «սառը պատերազմից ավելի վատ է», քանի որ եթե «իրավիճակը զարգանա այնպես, ինչպես հիմա է, վախենամ, որ դա շատ վատ կավարտվի»: Հարցին, թե նա ինչ ի նկատ ունի, Բուժինսկին նշել է, որ ներկայիս ճգնաժամը կարող է «իրական պատերազմի» վերաճել, գրում է Express-ը:

«Սառը պատերազմից ավելի վատ իրական պատերազմն է: Դա կլինի մարդկության պատմության վերջին պատերազմը», - ասել է նա: «Դուք ասում եք, որ ճնշումը կշարունակվի. ինչի՞ եք ուզում հասնել: Ռեժիմի փոփոխությա՞ն: Դա անիմաստ է: Դուք ռուսներին չեք ճանաչում»:

Ի պատասխան հարցին, թե ինչպես ներկայիս տարաձայնությունները կարող են պատերազմի հանգեցնել, Բուժինսկին մեղադրել է Մեծ Բրիտանիային Սոլիսբերիում տեղի ունեցած հարձակումը քննարկել չցանկանալու համար: «Եկեք սկսենք քննարկել: Դուք չեք ցանկանում քննարկել: Դուք ասում եք, որ Ռուսաստանը պետք է փոխի իր վարքագիծը. դա այն խոսակցությունը կամ կոմպրոմիսը չէ, որը մեզ անհրաժեշտ է: Դուք արտաքսել եք դիվանագետներին: Ինչպիսի՞ն կլինի հաջորդ քայլը՝ դիվանագիտական հարաբերությունների խզու՞մը: Այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում: Դուք փորձում եք Ռուսաստանին անկյուն հրել, սակայն այդ դեպքում նա կարող է չափազանց վտանգավոր լինել»,- նշել է Բուժինսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ