Մեծ Բրիտանիան «համաչափ ձեւ է» փնտրում Ռուսաստանի սպառնալիքներին արձագանքելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ռուս գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկիի հայտարարությունն այն մասին, որ Սկրիպալի թունավորումը կարող է նոր համաշխարհային պատերազմի հանգեցնել, փոխանցում է Reuters-ը:
«Մենք պետք է համաչափորեն արձագանքենք Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին, եւ դա այն է, ինչ մենք անում ենք» - ասել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը, երբ նրան հարցրել են, թե արդյո՞ք պատերազմի բռնկման իրական վտանգ կա:
Բուժինսկին հայտարարել էր, որ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետեւանքները կարող են «մարդկության պատմության վերջին պատերազմին» հանգեցնել: