Ճապոնական Craftsman Made ընկերությունը որոշել է կենդանացնել ֆուկուոկա նահանգի երբեմնի ծաղկող կահույքի արդյունաբերությունը: Լավ իմանալով համացանցում կատուների հանդեպ սիրո, ինչպես նաեւ ընտանի կենդանիների համար դիզայներական կահույքի աճող թրենդի մասին, ընկերությունը որոշել է ջանքներն ուղղել կատուների համար փոքրիկ կահույքի ստեղծման համար:
Սակայն դրանք ոչ թե բոլորին հայտնի սովորական տնակներն ու հարթակներն են, այլ էլեգանտ կահույքը, որը սովորական կահույքի ճշգրիտ փոքրացված կրկնօրինակն է:
Կատուների համար նախատեսված բարձրորակ կահույքը կարելի է ձեռք բերել արտադրողի կայքում: