News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի լրագրող թոռ Հասան ջեմալը ահաբեկչական կառույցի (PKK) օգտին քարոզչություն անելու մեղադրանքով դատապարտվել է 1.5 տարի ազատազրկման։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  T24 պարբերականի լրագրող Հասան Ջեմալը 2013 թվականին լուսաբանել էր PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները հետքաշվելը Թուրքիայի տարածքից, որի պատճառով դատախազությունը նրա դեմ մեղադրանք էր ներկայացրել ահաբեկչական կառույցը դրական լույսի տակ լուսաբանելու եւ դրանով կառույցի քարոզչությունն անելու համար։

Առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել Հասան Ջեմալին, սակայն վճռաբեկը բեկանել էր դատարանի որոշումը։ Ավելի ուշ դատախազությունը կրկին նույն  գործով դիմել է դատարան եւ այս անգամ դատարանը Հասան Ջեմալին դատապարտել է 1,5 տարվա ազատազրկման։ Դատարանը նաեւ որոշել է պատիժը հետաձգել եւ հանցանքի կրկնվելու ժամանակ նոր իրականացնել այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ