News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքերի կիրառման մասին`որպես պատասխան պողպատի եւ ալյումինի համար Վաշինգթոնի կողմիղ սահմանված սակագներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով համապատասախան փաստաթուղթը:

Փաստաթղթի համաձայն՝ Չինաստանը ԱՀԿ-ին տեղեկացրել է 7 կատեգորիաներից 128 անուն ապրանքների մաքսատուրքերի կրճատման պարտավորությունների դադարեցման մասին: Մասնավորապես` խոզի մսի, ընկույզի եւ էթանոլի:

Այսպիսով, Չինաստանը կատարել է իր իրավական պարտավորությունը`ԱՀԿ-ին եւ այլ անդամ երկրներին իր պատասխան միջոցների վերաբերյալ տեղեկացնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ