News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Քիմիական զենքի արգելման կազմակերպության հատուկ նիստին Մեծ Բրիտանիան կրկին մերժել է Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործի շրջանակում համատեղ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը, փոխանցում է Reuters-ը:

«Սա դիվերսիոն մարտավարություն է: Բացի այդ, մեծ թվով ապատեղեկատվության նպատակն այն հարցերից խուսափելն է, որոնց պետք է պատասխանեն ՌԴ իշխանությունները»,- հայտնել է բրիտանական պատվիրակությունը Twitter-ում:

Հիշեցնենք, որ Լոնդոնը մեղադրում է Մոսկվային Սկրիպալների թունավորման համար: Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետի էր արտաքսել: Որպես սոլիդարության նշան՝ ռուս դիվանագետներին արտաքսեցին նաեւ ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան եւ եվրոպական ավելի քան 20 երկիր: Մոսկվան, որը մերժում է մեղադրանքները եւ հայելային կերպով արձագանքում իր դիվանագետների արտաքսմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ