News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տեխնիկական վրիպակի պատճառով մարտի 30-ին Ազգային ժողով է ուղարկվել Պաշտպանի տարեկան հաղորդման ոչ վերջնական տարբերակը, որտեղ «Ընտրական իրավունք» բաժնից դուրս են մնացել Պաշտպանի կողմից արձանագրված կարեւոր դիտարկումներ։ Տարեկան հաղորդման վերջնական տարբերակն արդեն ներկայացվել է Ազգային ժողով։

Այս առնչությամբ, ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ նաեւ ասվում է

«Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ընտրական իրավունք» բաժինը պարունակում է մանրամասն վերլուծություն 2017 թվականին տեղի ունեցած ընտրական գործընթացների, ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի, այդ թվում՝ հանրային ծառայողների (դպրոցների աշխատակիցների) վրա ճնշումներ գործադրելու, այդ ռեսուրսի չարաշահման, ինչպես նաեւ այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու նպատակով ընտրողներին ահաբեկելու հարցերի վերաբերյալ: Զեկույցում արձանագրված է, որ այդ իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից, ինչպես նաեւ առաջ են բերել մտահոգություններ ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ:

Վերոգրյալից բացի, Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Այս առնչությամբ հատկապես պետք է նշել, որ լրագրողները կատարում են անփոխարինելի հանրային գործառույթ այնպիսի կարեւորագույն իրադարձության շրջանակում, ինչպիսին խորհրդարանական ընտրություններն են, որի միջոցով պետք է ձեւավորվի երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինը: Ուստի, լրագրողների աշխատանքը հատկապես պետք է լինի պաշտպանված՝ հանրությանն ընտրական գործընթացի, այդ թվում՝ խախտումների կամ ապօրինի այլ գործողությունների վերաբերյալ լիարժեք տեղեկությունների փոխանցումը երաշխավորելու նպատակով:

Պաշտպանի ուսումնասիրությունները վկայում են, որ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում այն մասին, որ պատասխանատվության մեխանիզմի ոչ լիարժեքության պատճառով ստեղծվում է անպատժելիության տպավորություն, ինչն էլ իր հերթին չի ունենում որեւէ կանխարգելիչ ազդեցություն նման ապօրինությունները հետագայում կանխելու տեսանկյունից: Այս ամենը խնդրահարույց է հատկապես ընտրական գործընթացների տեսանկյունից, քանի որ լրագրողի պաշտպանված մասնագիտացված աշխատանքը հանրային վստահության կարեւոր բաղադրիչ է:

Համակարգային առումով երկրում պետք է ձեւավորվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի լրագրողն ինքը զգա, որ պաշտպանված է պետության կողմից իր մասնագիտական աշխատանքի հանդեպ ցանկացած ոտնձգությունից:

Որպես վերջնական տարբերակ՝ խնդրում ենք հիմք ընդունել կից ներկայացված, ինչպես նաեւ տարեկան հաղորդման՝ կայքում առկա տարբերակը։ Դրանում առկա են ինչպես նշված, այնպես էլ այլ հարցերի վերաբերյալ մանրամասն վերլուծություններ:

Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետեւյալ հղումով:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ