Մոսկվայում «Պերսեյ դլյա դետեյ» առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Տուժածը, որը տարհանվել էր այրվող շենքից, մահացել է շտապօգնության մեքենայում։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել»,–հայտնել է գործակալության աղբյուրը։  
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ գրեթե 300 մարդ է տարհանվել առեւտրի կենտրոնից։ Կրակը բռնկվել էր շենքի երրորդ հարկում՝ պահեստային տարածքներից մեկում։ Հանգամանքները պարզվում են։ Գործակալության տվյալներով՝ տուժել է մեկ հրշեջ եւ առեւտրի կենտրոնի մեկ աշխատակից։ Հրդեհը երկրորդ աստիճանի բարդության է։  

Վերջին տվյալներով, հրշեջներին հաջողվել է հասնել եւ մարել կրակի աղբյուրը։