News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը առեւտրային պատերազմ չի մղում Չինաստանի դեմ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«ԱՄՆ-ը առեւտրային պատերազմ չի մղում Չինաստանի հետ: Այդ պատերազմը տանուլ է տրվել շատ տարիներ առաջ հիմար կամ ոչ կոմպետենտ մարդկանց կողմից, որոնք ներկայացնում էին ԱՄՆ-ը: Հիմա մենք ունենք տարեկան 500 մլրդ դոլարի առեւտրային դեֆիցիտ եւ եւս 300 մլրդ վնաս մտավոր սեփականության գողության պատճառով»,-գրել է Թրամփը:

Նշենք, որ Թրամփը մտադիր է 50 մլրդ դոլարի մաքսատուրքեր մտցնել չինական ապրանքների ներմուծման համար: Նա մեղադրում է Չինաստանին ամերիկյան մտավոր սեփականության գողության եւ անազնիվ առեւտրային քաղաքականություն վարելու մեջ: Պեկինը բոլոր մեղադրանքները մերժում է՝ դրանք համարելով անհիմն: Չինաստանը հայտարարել է, որ եթե ԱՄՆ մաքսատուրքեր կիրառի, իրենք պատասխան քայլեր կանեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ