News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ էդմոն Մարուքյանի՝ իշխանությունից պաշտոնների ակնկալիքին։ Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը օրերս հոդված էր գրել եւ փորձելով  հիմնավորել, որ իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի բռնած ճանապարհը արդեն իսկ տրորված է։  Նա  իշխանության վրա վերահսկողություն ունենալու մի գործիք էր նշել, այն է իշխանության տարբեր ատյաններում պաշտոններ ստանալը։ Նիկոլ Փաշինյանն էլ Մարուքյանին հակադարձել էր, թե իր նշած ճանապարհը ՀՅԴ–ի եւ ՕԵԿ–ի կողմից արդեն տրորված ճանապարհ է։ 

 Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բադասարյանը  առաջարկում է պաշտոնների համար գրավոր դիմեն։

«Պաշտոններ առանց պատասխանատվությա՞ն, երբ որ ցանկացած քաղաքական ուժ պատրաստ կլինի պատասխանատվությունը կիսելու եւ գրավոր կդիմեն,նոր կմտածենք այդ մասին։  Թող գրավոր դիմեն, որ իրենք ցանկանում են մաս կազմել մեր պատասխանատվությանը։ Իշխանության մաս պետք է դառնան, որ կրեն պատասխանատվություն»,–ասել է Վահրամ Բաղդասարյանը։  Նա խուսափել է կարծիք հայտնել, թե իշխանության համար դաշինքի որ թեւի գործելաոճն է հոգեհարազատ՝ պաշտոնների  հավակնող «Լուսավոր Հայաստանը», թե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քայլարշավ, ապա  հանրահավաքներ անող «Քաղաքացիական պայմանագիրը»։ 

Եթե նախկինում Վահրամ Բաղդասարյանը հորդորում էր սպասել մինչեւ ապրիլ եւ տեսնել՝ ինչպես է փլուզվում «Ելք»–ը , ապա այս անգամ  չարագուշակ կանխատեսումներից  զերծ մնաց։  «Որեւէ մեկը չգիտի՝ իր ճակատագիրն ինչ կլինի։   Նորմալ իրավիճակ է,  քաղաքական դաշտում որ փոքր էքսկուրս կատարեք բոլոր դաշինքների հետ կապված  միշտ եղել է նման միացումներ եւ քայքայում»,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ