«Իմ քայլարշավը ընդդիմության համար որեւէ պաշտոն ապահովելու նպատակ չունի եւ չի ունեցել»։ Այդ մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Մարտի 31-ից մեկնարկած Նիկոլ Փաշինյանի երթն այսօր շարունակվեց Լոռու մարզում: «Իմ քայլարշավը ընդդիմության համար որեւէ պաշտոն ապահովելու նպատակ չունի եւ չի ունեցել եւ այս համատեքստում այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես սա ասում եմ ոչ միան որպես շարժման մասնակից, այլեւ ասում եմ որպես «Ելք» խմբակցության ղեկավար»,- ասելէ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2017թ.-ի հունիսի 22-ին ինքն արդեն ելույթով հնչեցրել է հայտարարություն այն մասին, որ «եթե հանրապետականը փորձի առաջ մղել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի սցենարը, ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը կարող է դուրս գալ փողոց եւ փոխել այդ իրավիճակը, փոխել այդ որոշումը»:

Նույնն այսօր կրկնելով, Փաշինյանն այս անգամ նույն կարծիքը հայտնում է Ելք դաշինքի անունից:

««Ելք» դաշինքի որոշումներից մեկի համաձայն Ս. Սարգսյանի երրորդ ժամկետն անընդունելի է եւ դաշինքի մեր գործընկերները նախկինում հրապարակային ստանձնել են պարտավորություն, որ եթե Ս. Սարգսյանը փորձի երրորդ ժամկետով կառավարել, Ելք դաշինքը պետք է առաջնորդի քաղաքացիների ընդվզման գործընթացը»,- ասում է նա: