Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի եւ Տավուշի մարզերում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերեւույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է.

• փակել ջերմոցները,

• այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների ծխեցման նպատակով: Անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը.

• անհրաժեշտության դեպքում իրականացնել ջերմատների եւ ջերմոցների լրացուցիչ ջեռուցում.

• սածիլված դաշտերում հնարավորության դեպքում կատարել ոռոգում.

• տնամերձերում՝ սածիլները եւ կարտոֆիլի ծլած բույսերը հնարավորության դեպքում ծածկել։