News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Միայն ուզում եմ՝ սահմանը պաշտպանված լինի»։ Վերջին երկու տարվա գարունները Ապրիլյան պատերազմի մասնակից Շանթ Ղազարյանի համար բացվում են այս ցանկությամբ։ Քառօրյա պատերազմը նրա ծառայության վերջաբանն է եղել։ Զորացրվելուց երկու ամիս առաջ շատերի պես Շանթին էլ պատերազմի ահազանգը դիրքեր է վերադարձրել։ Թեժ կետում է եղել՝ հակառակորդի թիրախ Թալիշում։ Այնտեղ էլ վիրավորվել է ոտքից, սրունքը կորցրել է, բայց սիրուն ժպիտն ու լավատեսությունը՝ ոչ։ Պատերազմից երկու տարի անց էլ բանակում տեսած ու լսած խնդիրների, բացթողումների մասին խոսել չի սիրում։ Պետության աջակցության, հոգատարության պակասի մասին մեր հարցերից զայրանում է, թե չի ծառայել նրա համար, որ հատուկ շնորհակալություն հայտնեն, պարգեւատրեն իրեն։ Կենսախինդ Շանթը հարազատ մարդկանց օգնությամբ կարճ ժամանակահատվածում հաղթահարել է դժվար հոգեվիճակը, ֆիզիկական խնդիրը։ Անցած տարի ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։Երկրորդ կուրսից ուսումը համատեղում է աշխատանքի հետ՝  Հայաստանի Էլեկտական ցանցերում։ Ասում է՝ իր կյանքն արդեն բնականոն հունի մեջ է, մտահոգությունը՝ սահմանի պաշտպանությունն է։ «Ես անհատական վերաբերմունք չեմ ուզում, ուզում եմ, պահանջում եմ՝ սահմանին անվտանգությունը ապահովված լինի, երկրում կայունություն լինի, ավել ոչինչ չեմ ուզում, ինձ համար հատուկ ոչինչ չեմ ուզում։ Կարծես գտնում եմ իմ ճանապարհը,  կուզեմ, որ  բուն խնդիրները լուծվեն, որ նոր քառօրյաներ չլինեն»,–ասում է 22–ամյա Շանթը։ Տխրում է Հայաստանից արտագաղթի մեծ հոսքից, բայց հասկանում է գնացողներին: Վստահ է՝ հայրենասիրության պակասից չէ, ապրելու պայքար է։ «Ես իմ ապագան Հայաստանում եմ տեսնում, բայց չեմ մեղադրում մարդկանց, որոնք հեռանում են, գնում են, որովհետեւ ուզում են ապրել...»

Շանթի մասին NEWS.am–ի նախորդ անդրադարձը՝  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ