News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դատարանում ամեն ինչի մասին խոսվեց, բացի ապստամբության հիմքերից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը։

«Դրել եք զենքերի մասին եք էստեղ հայտարարում, բա ապստամբություն է, ամեն ինչ էլ պիտի լինի, բայց ապստամբության հիմքերի մասին բացարձակապես ոչ մի բան չի ասվում, առանց հիմքերի էս փոշին քամին մի օր կտանի։ Մեզանից ոչ մեկ քրեական անցյալ չունի, էդ ի՞նչ եղավ, ի՞նչի համար էս  տղերքը ծռվեցին։ Մենք մինչեւ էդ պետական պարգեւները հետ հանձնեցինք, հայտարարում էինք, որ երկիր ենք կորցնում, պետություն ենք կորցնում։ 800 հեկտար հանձնեց, ասեց՝ ով կարա թող գնա, վերցնի, հիմա նման բաներ պիտի հրապարակեք։ Հետո էլ ասում եք արդարադատություն, ի՞նչ արդարադատություն, չկա այդպիսի բան։ Հիմքերի մասին պետք է խոսենք, բայց չենք խոսում»,- ասաց Պավլիկ Մանուկյանը։

Նշենք, որ այսօր դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Սասնա ծռերի» անդամների անձնական գործերը։ Ըստ անձնական գործերի՝ նրանցից ոչ ոք նախկինում դատվածություն չէր ունեցել, Արայիկ Խանդոյանն էլ հանդիսանում էր Հյուսիսային համալսարանի իրավագիտության 5-րդ կուրսի ուսանող։

ՀՀիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ