News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե այստեղ որեւիցե բաներ են հրապարակվում, դա դեռ չի նշանակում, որ էդ խնդիրները լուծվել են: Այս մասին այսօր ապրիլի 4-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սասնա ծռերի անդամ Սմբատ Բիլյանը:

«Եթե որեւիցե բաներ են հրապարակվում, դա դեռ չի նշանակում, որ էդ խնդիրները լուծվել են, խնդիրները բազմաթիվ են եւ էնքան շատ, որ էս դատարանը չի կարող էդ ամեն ինչը ընկալել, որովհետեւ այդ խնդիրները բոլորիս աչքի առաջ են կուտակվում»,-ասաց նա։

Մեսրոպ Մակյանը հորդորեց նրան խոսել դատարանում հրապարակված գրավոր ապացույցների մասին, ինչին Բարսեղյանը պատասխանեց, տեղյակ չէ. «Ես տեղյակ չեմ՝ ինչ ապացույց է հրապարակվել եւ չեմ էլ ուզում տեղեկանալ, քանի որ ապացույցն այն է, որ երկիրը մարդաթափվում է, ժողովրդին սպանում են, սա է ապացույցը, Հայաստանի ճակատագրի հարցն է քննարկվում, դուք բերել՝ հեքիաթների ժանրից տվյալներ եք ներկայացնում»։

Դատավորը նկատողություն արեց Բարսեղյանին, ապա հեռացրեց դատական նիստերի դահլիճից։

«Թքած ունեմ էդ ապացույցների վրա, ազգային դավաճանների, Մովսես Հակոբյան է, ինչ զրթ ու զիբիլ է, որ ծառայության ընթացքում…»,- Սմբատ Բարսեղյանը չկարողացավ խոսքն ավարտել, քանի որ նրա բարձրախոսը նաջատեցին եւ ուժի գործադրմամբ հեռացրեցին նիստերի դահլիճից ։

Ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ կոչ արեց երիտասարդությանը մնալ ամուր․ «Շուտով բոլորդ լինելու եք Սասնա ծուռ»։ Դատավորը դատական սանկցիա կիրառեց նաեւ Բիլյանի նկատմամբ՝ նկատողություն։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանը առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, իր մասով նոր դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ