News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս տարվա ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը։

Նրանց փոխանցմամբ, դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։

«ՎիզաՄետրիկ» ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում։ Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով, -տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է դեսպանատունը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 3-ից Երեւանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից, որը թուրքական կազմակերպություն է:

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլեր նշել էր, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունը միայն զբաղվելու է վիզաների դիմումների ընդունմամբ, իսկ դիմումների վերաբերյալ որոշումներն այսուհետ կայացվելու են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ