News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետն ունենալու է երկու նստավայր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արադարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։  

«Գործող վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից , այսինքն՝ զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը այդ առումով հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար»,–ասել է նախարարը:

Ըստ Դավիթ Հարությունյանի՝  վարչապետի ներկայիս նստավայրը հարմարեցված է գործադիր իշխանության ոլորտում լիազորություններ իրականացնելու համար։ «Կարծում եմ՝ զարմանալի բան չկա, որ լիազորությունների մի մասն էլ իրականացվելու է այլ տարածքից։ Վարչապետը ունենալու է այս շենքում նստավայր։ Կառավարության անդամների  հետ աշխատանքը կարող է իրականացվել այստեղ»,–նշել է նա։

Նշենք, որ ըստ օրենսդրական կարգավորումների ՀՀ վարչապետի նստավայր է համարվելու Բաղրամյան 26-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ