News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչները դիմել են ոստիկանություն՝ հայտնելով զոմբի ջրարջերի ներխուժման մասին, հաղորդում է «Լենտա»՝ վկայակոչելով  WKBN 27 լրատվական պորտալը:

Յանգստոն քաղաքի ոստիկանները նշել են, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում նրանք 14 բողոք են ստացել ջրարջերի տարօրինակ պահվածքի մասին. կենդանիները մտել են տների բակերը եւ, ըստ սարսափած բնակիչների, «պահել են իրենց զոմբիների նման»: Նրանցից մեկը նկարագրել է միջադեպը հետեւյալ կերպ. «Նա կանգնել էր հետեւի թաթերի վրա, իսկ ես երբեք չեմ տեսել, որպեսզի ջրարջերը այդպես կանգնեն, ապա բացեց ատամները եւ կրկին ընկավ՝ կարծես կոմայի մեջ:  Տղամարդը, թափահարելով ձեռքերը, փորձել է վախեցնել կենդանուն բարձր ձայներով, սակայն ջրարջը կանգնել է եւ կրկին ընկել, ինչից հետո նա ոստիկանություն է կանչել: Կենդանուն տարել եւ քնեցրել են, ինչպես եւ մնացած 13 ջրարջերին:

Օհայո նահանգի բնական ռեսուրսների դեպարտամենտի ներկայացուցիչները նշել են, որ ախտանիշները կատաղահարության նման չեն: Ըստ նրանց՝ կենդանիները հավանաբար տառապում են շների ժանտախտով, որը մարդկանց համար վտանգ չի ներկայացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ