News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Մեգաֆոն» բջջային օպերատորը եւ Mail.ru Group-ը ներդրում են կատարում «Սիթիմոբիլ» տաքսի ծառայության մեջ, նշվում է կապի օպերատորի մամուլի հաղորդագրության մեջ:

«Մեգաֆոն»-ի ներդրումը «Սիթիմոբիլ»-ի մեջ մոտ 14 միլիոն դոլար կկազմի, իսկ բաժնեմասը կարող է հասնել 31 տոկոսի: Mail.ru-ն 12 մլն դոլարի է ներդնում եւ նախագծում կստանա 26 տոկոսը: Ընկերությունները մտադիր չեն համախմբել «Սիթիմոբիլ» բաժնետոմսերը: Ներդրումային ռաունդի արդյունքում «Սիթիմոբիլ» ՍՊԸ-ն ընդհանուր առմամբ 35 մլն դոլար է ներգրավել: Թե որ ընկերություններն են, բացի Mail.ru-ից եւ «Մեգաֆոն»-ից, մասնակցել ներդրումային ռաունդին, չի հաղորդվում:

Mail.ru Group-ում տաքսի ծառայության՝ իր այլ ծառայությունների հետ ինտեգրման ներուժ են տեսնում, այդ թվում նաեւ՝ Delivery Club-ի, նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում: «Մեգաֆոն»-ի գործադիր տնօրեն Գեւորգ Վերմիշյանի խոսքով՝ նոր նախագիծը թույլ կտա ընկերությանը բարձրացնել բաժանորդների վստահությունը եւ ifetime value-ն (ընկերության շահույթը մեկ հաճախորդից համագործակցության ամբողջ ընթացքում), ինչպես նաեւ հավելյալ կերպով դրամայնացնել տվյալների փոխանցման ծառայությունը:

«Սիթիմոբիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության հիմնադիրն է Արամ Առաքելյանը: Ընկերությունը օգտվողներին առաջարկում է ամրագրել ուղեւորությունները բջջային հավելվածի կամ օպերատորի միջոցով: Այժմ ուղեւորությունների ավելի քան 65 տոկոսը ամրագրվում է հավելվածի միջոցով: Ընկերությունը նաեւ gg տաքսի ծառայության բաժնետերերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ