News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտնել է Թորքիայի սահմանի մոտ զինվորական խմբավորման ուժեղացման մասին՝ Էգեյան ծովի կղզիներ Էվրոսի շրջան կուղարկվեն 7 հազար զինծառայողներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հույն նախարարի խոսքով՝ այս որոշումը կապված է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ենթատեքստում ստեղծված պայմանների հետ:

Էգեյան ծովում Իկարիա կղզի այցելության ժամանակ զինծառայողների հետ հանդիպմանը Կամենոսը նշել է, որ արդեն հաջորդ մի քանի օրերին 3,5 հազար մարդ կուղարկվի կղզիներ, իսկ եւս 3,5 հազար մարդ հիմնական անձնակազմից եւ նորակոչիկներ՝ Էվրոս

Նա նշել է, որ Հունաստանը պատրաստ է դիմակայելու կողմնակի ցանկացած սպառնալիքի՝ հավելելով, որ իրենք հույսը դնում են սեփական ուժերի վրա եւ դաշնակիցներից կամ բարեկամներից օգնություն չեն սպասում, չնայած ճգնաժամին եւ ռազմնական բյուջեի կրճատմանը:

Կամենոսը Զատկի առիթով շնորհավորել է զինծառայողներին եւ ասել, որ ամեն ինչ կանի հույն 2 զինծառայողներին վերադարձնելու համար, որոնք համարվում են «պատանդ եւ բանտարկված են Թուրքիայի բանտերում»:

Հունական կողմի տեղեկություններով՝ հույն զինվորական պարեկը մարտի 1-ին Էվրոսի շրջանում եղանակային վատ պայմանների պատճառով սխալմամբ մտել է Թուրքիայի տարածք եւ ձերբակալվել Թուրքիայի իշխանությունների կողմից: Հունաստանի իշխանությունները սպասում էին, որ թուրքերը մեկ օրվա ընթացքում կհանձնեն ձերբակալվածներին: Սակայն Թուրքիայում հույն զինվորականներին մեղադրել են ռազմական տարածք ապօրինի ներթափանցման մեջ, նրանց սպառնում է լրտեսության մեղադրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ