News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Գիտնականները երեք տարվա ընթացքում կետերի 184 երգ են հավաքել եւ վերլուծության արդյունքները տեղադրել Biology Letters ամսագրում: Պարզվել է, որ հսկաները (կետերի երկարությունը կարող է 18 մետրի հասնել, իսկ կշիռը՝ մինչեւ 100 տոննա) հարուստ երգացանկ ունեն: Գրենլանդական կետերը հնչյուններ են արձակում, որոնք առնվազն մի քանի րոպե են տեւում եւ արտահայտություններ են դառնում: Բացի այդ, այդ մեղեդիները կրկնվում են ժամեր եւ նույնիսկ օրեր շարունակ: Կետերի յուրաքանչուր տեսակ իր սեփական երգերն ունի, սակայն նրանք շփվելիս փոխանակվում են դրանցով:

Կետերը երգերի միջոցով շփվում են տեղաշարժվելու եւ սնվելու ժամանակ: Սակայն հատկապես դժվար երգերն րու կետերը  կատարում են բեղմնավորման շրջանում՝ նոյեմբերից մինչեւ մարտ ամիսը: Ամենահարուստ երգացանկը դեկտեմբեր եւ հունվար ամիսներին է: Գիտնականների կարծիքով՝ կետերի երգերն իրենց բազմազանությամբ եւ փոփոխականությամբ համեմատելի են միայն երգող թռչյունների մի քանի տեսակի հետ: Մնացած կաթնասունները, օրինակ՝ գիբոնները կամ չղջիկները, տարեց տարի նույն երգն են երգում: «Սապատավոր կետերի երգերը կարելի է համեմատել դասական երաժշտության հետ, իսկ գրելանդական կետերի երգերը՝ ջազի»,- պատմում է Սիեթլի վաշինգտոնյան համալսարանի օվկիանոսագետ Քեյթ Սթաֆորդը, փոխանցում է «Մոյա պլանետա»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ