News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունն ապրիլի 4-ին այցելել է Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ կարճատեւ առանձնազրույցից հետո խորհրդարանի նախագահը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ։

Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի եւ այս տարիներին Արցախում պետականաշինության գործընթացի վերաբերյալ բանախոսությամբ՝ ընդգծելով անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության եւ տնտեսական զարգացման ուղղությամբ ունեցած ձեռքբերումներն ու անելիքները։ «Արցախի ազատագրական շարժումը օգնեց, որպեսզի հայերը գտնեն իրենց ինքնությունը, հիմա էլ պետք է օգնել Արցախին, որպեսզի չկորցնենք այդ ինքնությունը»,-ամփոփել է Արցախի խորհրդարանի նախագահը։

Այնուհետեւ Աշոտ Ղուլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների մի շարք հարցերին՝ կապված Արցախի տնտեսական ներուժի, միջազգային ճանաչման, Ֆրանսիայում արցախյան օրերին նվիրված միջոցառումների, ապակենտրոնացված համագործակցության արդյունավետության եւ արտահանման ու ներմուծման հետ կապված խնդիրներին։

Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահը, Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին եւ պարգեւատրել Ղարաբաղյան շարժման 30 ամյակի հուշամեդալով։

Ապրիլի 5-ին Փարիզում նախատեսվում է հանդիպում  Ֆրանսիայի Սենատի  եւ Ազգային ժողովի պատգամավորների, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների հետ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ից աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը եւ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաշաթաղի շրջանում մեկնարկել է գյուղատնտեսական քոլեջի շինարարությունը
Բացման եւ ողջույնի խոսքում հիմնադրամի նախագահ Ա․ Աբրահամյանը ներկայացրել է իրենց գործունեության տեսլականը, այն է՝ հայրենիքի...
ՀՅԴ-ն «Ազատ հայրենիք»-ին առաջարկել է Արցախի ընտրություններում համաձայնեցված թեկնածու առաջադրել եւ մերժվել է
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում...
Բակո Սահակյանի մոտ քննարկվել է ռազմավարական զորավարժությունների անցկացման հարցը
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք...
Արցախի կառավարությունն ընդունել է 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը. նիստը վարել է Բակո Սահակյանը
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ...
Ստեփանակերտի ավագանին Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել է քույր քաղաք
Ստեփանակերտի ավագանու որոշումը հետևել է Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից համանման բանաձևին...
Պաշտպանության բանակն ունակ է ապահովել Արցախի անվտանգությունը. մարզումների արդյունքներ
Մարզումների ողջ ընթացքում հրամանատարական կազմի կողմից իրականացված գործողություններ...