News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում ավազակային հարձակում էր կատարվել։ Մի երիտասարդ շշով մտել է բենզալցակայան՝ բենզին գնելու։ Այդ ընթացքում երկու երիտասարդ հետեւից մոտեցել են աշխատակցին ու երկաթե ձողերով մի քանի անգամ հարվածել նրա գլխին։ Դաժան ծեծին միացել է նաեւ բենզին գնող երիտասարդը։ Աշխատակիցն ուժգին հարվածներից ընկել է գետնին։ Երիտասարդներն էլ հափշտակել են նրա բջջային հեռախոսն ու, նախնական հաշվարկով՝ 117․000 դրամ։

Ավազակային հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցված աշխատանքով, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ եւ, որ ամենակարեւորն է՝ ավազակություն կատարած երիտասարդների ինքնությունը։

Դեպքից երեք օր անց՝ ապրիլի 4-ին, քրեական հետախույզներն ու հատուկ նշանակայիններն իրականացրեցին հատուկ գործողություն։

Ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածներն են 26-ամյա Նորայր եւ 21-ամյա Նարեկ Մանուկյանները, որոնք եղբայրներ են եւ նրանց ընկերը՝ 21-ամյա Աղասի Չախոյանը։ Նրանք որպես կասկածյալներ ձերբակալվեցին։

Աղասի Չախոյանենց շենքի շքամուտքում իրավապահները հայտնաբերել են տուժողի թաքցված բջջային հեռախոսը։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ