News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) էլեկտրոնային առեւտրի ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցը բաց է։ Այս մասին ապրիլի 6-ին՝ ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի շրջանակում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ Ազամ Ուսմանովը։

Նա նշել է, որ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՊՀ  անդամ պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագիրը նախատեսում է, որ ԱՊՀ  անդամ պետության ամեն սպառող պաշտպանված է, եթե գտնվում է Համագործակցության այլ երկրներում։

«ԱՊՀ անդամ պետությունների օրենսդրությունը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում առավել քան ներդաշնակեցված է, բայց թվային տնտեսության արդիականացման հետ մեկտեղ այն հարցը, թե որքանով  են սպառողների իրավունքները պաշտպանված էլեկտրոնային առեւտրի պայմաններում, որքանով ենք մենք ձեզ հետ պաշտպանված, երբ հեռախոս ենք գնում, տաքսի կամ  տոմս ենք պատվիրում համացանցով, բաց է մնում»,–նշել է նա։

Ուսմանովի խոսքով, ԱՊՀ կոմպետենտ մարմինները մտադիր են մշակել սպառողների իրավունքների պաշտպանության ընդհանրացված փաստաթուղթ էլեկտրոնային առեւտրի ոլորտում, որպեսզի քննարկեն այն ԱՊՀ բարձրագույն կանոնադրական մարմիններում։

Ուսմանովը նշել է, որ 2015 թ. ընդունված վերանայված Սպառողների շահերի պաշտպանության մասին ՄԱԿ-ի հիմնական սկզբունքների առաջին տեղերից մեկը հատկացված է ֆինանսական ծառայությունների պաշտպանման արդի խնդիրներին: «Այս համատեքստում ֆինանսական գրագիտության հարցը սուր է դրված, որի բացակայությունը հղի է այնպիսի հետեւանքներով, ինչպիսիք են՝ բնակարանի կորուստը կամ վարկունակությունը»,– պարզաբանել է նա:

Ազամ Ուսմանովի հաղորդմամբ, մասնակից երկրները մշակում են կոնկրետ հանձնարարականներ էլեկտրոնային առեւտրի ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երեւանում անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ