News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵԱՏՄ երկրներն իրենց տարածքում անպատշաճ որակի ապրանքների հայտնաբերման մասին իրազեկման միասնական համակարգ են մշակում: Տեղեկությունն այդ մասին կտեղադրվի «Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական կայքում: Այս մասին ապրիլի 6-ին ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Դաշնությանսպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան:

Նրա խոսքով՝ Բելառուսի եւ Ղրղզստանի միջեւ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել անորակ ապրանքների հայտնաբերելու մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ, իսկ կարճ ժամանակահատվածում «Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական կայքում տեղեկություն կտրամադրվի նաեւ այլ երկրներից: «ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր «Ռոսպոտրեբնադզոր»-ին տեղեկություն կտրամադրի անորակ ապրանքների հայտնաբերման մասին, որպեսզի դրանց մասին հայտնի դառնա բոլոր երկրների վերահսկող մարմիններին եւ, առաջին հերթին՝ սպառողներին», - պարզաբանեց Պոպովան:

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ տեղեկատվական համագործակցությունը չափազանց կարեւոր է, որպեսզի մարդիկ իրենց պաշտպանված զգան եւ իմանան, թե ինչպես ինքնուրույն պաշտպանել իրենց իրավունքները, ուր դիմել Համագործակցության յուրաքանչյուր երկրում:

Հարցին, թե ինչու է մշտապես առաջանում ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների միջեւ կոնկրետ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրը, նույն «Ռոսպոտրեբնադզոր»-ը արգելում է ապրանքների ներկրումը Հայաստանից, այդ թվում նաեւ՝ սննդամթերքի, Պոպովան պատասխանեց, որ ոչ պատշաճ որակի արտադրանքի կեղծումն ու վաճառքը որեւէ տեղ չի կորչում եւ ընդհանուր խնդիր է դառնում մի շարք երկրների համար: «Այստեղ, իհարկե, երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր են անհրաժեշտ, ինչն էլ մենք իրականում անում ենք», - ավելացրեց Աննա Պոպովան:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երեւանում  ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ