News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի առաջնորդների հանդիպումը իրենով մի գործընթաց է նշանավորում, որը իսկապես պատմական է: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ այդ երեք երկրների դիրքորոշումները եւ նրանց շահերը շատ հարցերում ծայրահեղ տարբեր են: Սակայն նրանք ինչ-որ կերպ համընկել են տարածքի եւ այս պահին ծագած հանգամանքների առումով:

Քաղաքագետի կարծիքով՝ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը շատ կոշտ, պրագմատիկ քաղաքականություն են վարում: Նրանք փորձում են իրենց շահերի բախում թույլ չտալ եւ հարմարեցնել դրանք միմյանց շահերին: Մեհրաբյանը նշեց, որ, չնայած երեք պետությունների միջեւ ակնհայտ տարբերություններին, նրանք բոլորը մեկ ընդհանուր առանձնահատկություն ունեն՝ խորը հակասություններ Արեւմուտքի հետ, ինչն էլ նրանց միավորում է:

Այս մոտեցումը, ըստ փորձագետի, նաեւ բխում է սիրիական հարցի լուծման ընդհանուր ցանկությունից: Սակայն դա նրանց չի հաջովում հակամարտությունում ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամն պատճառով, որը ակտիվորեն աջակցում է իր դաշնակիցներին՝ քրդերին, ինչից մեկ այլ հարց է ծագում՝ քրդականը որոնք ակտիվորեն աջակցում են իրենց քուրդ դաշնակիցներին, ինչը մեկ այլ հարց է բխեցնում՝ քրդականը: «Եվ նկատեք, որ ոչ ոք արաբներին չի հարցնում, թե նրանք ինչ են ուզում: Ոչ ոք շահագրգռված չէ, որպեսզի նրանք լուծեն իրենց հակասությունները»,- ընդգծեց քաղաքագետը: Միեւնույն ժամանակ նա հավելեց, որ Հայաստանը չի կարող անտեսել այն, ինչ տեղի է ունենում այդ երկրների միջեւ, եւ սխալվեու իրավունք չունի:

Ռուբեն Մեհրաբյանի կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ի եւ Իրանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավում սպասել պետք չէ: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Անկարայում կայացել էր Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ