News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով Վարդան Մինասյանը կնշանակվի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Ինքը՝ Վարդան Մինասյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ լուրի վերաբերյալ որեւէ բան չունի ասելու. «Ես ոչ մի բան չունեմ ասելու, առաջին անգամ եմ լսում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը 2009-2013 թվականներին արդեն մեկ անգամ զբաղեցրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Նշենք, որ Վարդան Մինասյանն իր մարզչական կարիերան սկսել է Փյունիկում որպես մարզիչի օգնական։ Նա նաեւ եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Յան Պորտերֆիլդի օգնական։ 2008 թվականի հունվարին, երբ Հայաստանի հավաքականի մարզիչ դարձավ Յան Պոուլսենը, Վարդան Մինասյանը մնաց մարզչի օգնական։ Այնուհետեւ 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ։

2017 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական տնօրենի պաշտոնում: Բելգիացի Մարկ Լելեւրի հեռանալուց հետո Մինասյանը կատարում էր ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները:

Վարդան Մինասյանն իրականացնում է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաեւ մարզչական կրթության համակարգումը եւ տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ