Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի եւ Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

«Հաղորդում է ստացվել քաղաքացուց, որ փաստաբանները խարդախությամբ գումար են հափշտակել: Ոստիկանությունում հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, ապա ուղարկվել Քննչական կոմիտե»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):